Միջոցառումներ
Առաջին կլինիկական լիմֆոֆորումը Հայաստանում
Ռուսաստանի ուռուցքաբան-արյունաբանների միությունը (նախագահ` պրոֆեսոր Իրինա Պոդդուբնայա) և Հայաստանի արյունաբանների ասոցիացիան (նախագահ` պրոֆեսոր Սմբատ Դաղբաշյան) օգոստոսի 23-24-ին Երևանում անցկացրեցին կլինիկական լիմֆոֆորում:
Նախքան լիմֆոֆորումի մեկնարկը ԱՊՀ երկրների գլխավոր արյունաբաններն ու ուռուցքաբանները հավաքվել էին «Արմենիա Մարիոթ» հյուրանոցում` քննարկելու 2-օրյա լիմֆոֆորումի անցկացման կարգը և դիտարկելու լիմֆոպրոլիֆերատիվ հիվանդություններով տառապող հիվանդների առանձնահատկությունները` ըստ յուրաքանչյուր բժշկի, ում պրակտիկայում հանդիպել է նման դեպք:
Հայաստանում առաջին անգամ իրականացվող լիմֆոֆորումի մասին զրուցեցինք Հայաստանի արյունաբանների ասոցիացիայի նախագահ պրոֆեսոր Սմբատ Դաղբաշյանի հետ:
– Պարոն Դաղբաշյան, ի՞նչ է քննարկվել:
– Այս օրերին Հայաստանում ընթացավ լիմֆոֆորում: Պետք է ասել, որ 2010 թվականից Ռուսաստանում իրականացվում է Լիմֆոֆորում կոչվող այս նախագիծը: Հավաքվում են մի խումբ փորձագետներ, քննարկում են հիվանդությունների` չարորակ լիմֆոմաների, բարդ արտահայտված ձևերը: Միջոցառմանը ներկայացվեցին լիմֆոպրոլիֆերատիվ հիվանդությունների ախտորոշման և բուժման ժամանակակից մեթոդները, լիմֆոմայով հիվանդ հղիների վարման առանձնահատկությունները և այլն:
– Ովքե՞ր էին լիմֆոֆորումի մասնակիցները, հյուրերը:
– Մասնակցեցին Ռուսաստանի, Բելառուսի, Ուկրաինայի, Ղազախստանի, Մոլդովայի և Հայաստանի արյունաբանները, ուռուցքաբան–արյունաբանները և լիմֆոպրոլիֆերատիվ հիվանդությունների ախտորոշման հետ կապված այն բոլոր մասնագետները, ովքեր կարևոր դերակատարում ունեն հիվանդության ճիշտ ախտորոշման և բուժման հարցում, այդ թվում ՌԲԳԱ թղթակից անդամ բ.գ.դ. պրոֆ. Իրինա Պոդդուբնայան, բ.գ.դ. Լարիսա Մենդելեևան, բ.գ.թ. Եկատերինա Վիլչևսկայան, Ղազախստանի և Մոլդովայի գլխավոր հեմատոլոգները և ավելի քան 80 բժիշկ-արյունաբաններ ու ուռուցքաբաններ Հայաստանից:
– Ի՞նչ կտա ֆորում-քննարկումը բուժող բժշկին:
– Հարցերի քննարկումները յուրովի օգնություն են բուժող բժշկին: Հայաստանյան մասնագետները ևս ունեն այսպիսի քննարկումների, վերապատրաստումների կարիք: Ֆորումի ընթացքում ներկայացվեց նաև լիմֆոմայով տառապող հիվանդների բարդություններին և նրանց բուժմանը վերաբերող մեր փորձը, միաժամանակ ստացանք մեր կլինիկական հետագա աշխատանքին անհրաժեշտ խորհուրդներ ու տեղեկատվական օգնություն:
– Ո՞րն է լիմֆոֆորումի հիմնական նպատակը:
– Հիմնական նպատակը փորձի փոխանակումն է յուրաքանչյուրիս համար: Կարծում եմ, որ նման շփումը մեր բժիշկներին հնարավորություն կտա այսուհետ շատ ավելի արդյունավետ իրականացնել լիմֆոմայով հիվանդների բուժումը:
Մեր հաջորդ զրուցակիցը Ռուսաստանի ուռուցքաբան-արյունաբանների միության նախագահ պրոֆեսոր Իրինա Պոդդուբնայան է:
– Տիկին Պոդդուբնայա, ներկայացրեք, խնդրեմ, լիմֆոֆորումի պատմությունից, չէ՞ որ այն արդեն պարբերական բնույթ է կրում:
– Արդեն 4-րդ տարին է, ինչ Ռուսաստանի ուռուցքաբան-արյունաբանների միությունը անցկացնում է նմանատիպ ուսուցողական միջոցառումներ: Յուրաքանչյուր բժշկի համար շատ դժվար է նման ախտաբանության մասին իմանալ ամեն ինչ , քանի որ հետազոտական և բուժական ոլորտի տեղեկատվությունն անընդհատ փոփոխվում է, հիվանդները շատ են, և յուրաքանչյուրին առանձնահատուկ մոտեցում է անհրաժեշտ: Միության ստեղծումով յուրաքանչյուր բարդ դեպքի համար տարբեր երկրների բժիշկների համատեղ քննարկման հնարավորություն ստեղծեցինք, փորձագետներին հնարավորություն տվեցինք պատասխանելու ծագած բոլոր հարցերին, և արդյունքում յուրաքանչյուր բարդ իրավիճակի դեպքում փորձել լուծում գտնել:
– Նախքան լիմֆոֆորումի մեկնարկը կլոր սեղանի շուրջ հավաքվել էին շուրջ 40 բժիշկներ: Ի՞նչ է քննարկվել:
– Դա ոչ սովորական, մի հետաքրքիր միջոցառում-հավաք էր: ԱՊՀ երկրների ուռուցքաբանության և արյունաբանության ոլորտի առաջատար մասնագետները հավաքվել էին մեկ հարկի տակ, որպեսզի որոշեն, թե միասնական ուժերով խնդրին մոտենալու դեպքում ինչ լուծումներ և ճանապարհներ կարող են լինել` լիմֆոպրոլիֆերատիվ հիվանդությունների ախտորոշման և բուժման ընթացքն ավելի դյուրին դարձնելու համար:
– Տարբեր երկրներում հանդիպող այս հիվանդության ախտանիշները և բուժման ընթացակարգը որքանո՞վ են նման:
– Խնդիրը կա յուրաքանչյուր երկրում: Դրանք բոլորը տարբեր են, բայց եթե ստեղծենք մի միություն, որտեղ կարողանան բժիշկները փորձի փոխանակում կատարել, համատեղ վիճակագրություն ստեղծել, միասին լուծել հիվանդության ախտորոշման և բուժման ընթացքում առաջացող խնդիրները, ապա հիանալի արդյունքի կհասնենք:
Կարդացեք նաև
2022 թ. դեկտեմբերի 26-ին Երևանում («Իբիս» հյուրանոց) տեղի ունեցավ Հոգեկան առողջության կոալիցիայի հերթական, այս տարվա վերջին և նաև` ամփոփիչ, նիստը...
Գեդեոն Ռիխտեր դեղագործական ընկերության ավանդական դարձած «Քրոնիկական հիվանդությունների արդյունավետ բուժում» թեմայով մարզերում կայացվող կոնֆերանսների շրջանակում փորձեցինք ստանալ պացիենտերին հետաքրքիր մի քանի հարցերի պատասխաններ...
Օստեոպորոզի կենտրոնում հայկական ասոցիացիայի կողմից կազմակերպած «Օստեոպորոզի ժամանակակից հիմնախնդիրները» թեմայով հերթական դասընթացի շրջանակում Օստեոպորոզի կենտրոնի տնօրեն, հայկական ասոցիացիայի նախագահ Վարտա Բաբալյանը պատասխանեց...
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
- Ժողովրդական դեղամիջոցներ
- Հղիություն. 4-րդ ամիս
- Հղիություն. 7-րդ ամիս
- Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
- «Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
- Հղիություն. 6-րդ ամիս
- Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
- Ամուսնական առաջին գիշերը
- Ընկերության մասին
- Ինչպես ազատվել անցանկալի մազերից
- Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
- Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
- Դդում
- Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
- Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
- Սեռական գրգռում
- Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
- Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
- Չիչխանի օգտակար հատկությունները
- Հղիություն. 1-ին ամիս
- Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
- Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
- Դիմակներ` մազերի համար
- Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
- Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
- Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
- Ընտրություն ըստ հորոսկոպի
- Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
- Հղիությունը և նախապատրաստվելը դրան
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
- Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
- Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
- Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
- Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
- Էկզեմայի տեսակները և բուժումը
- ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
- Իրիդիոսքրինինգ
- Գամմա-դանակը նշտարի փոխարեն